Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում

Վտանգավոր սնունդը դառնում է գլոբալ սպառնալիք. ԱՀԿ. 1in.am

Վտանգավոր սնունդը դառնում է գլոբալ սպառնալիք. ԱՀԿ. 1in.am

Միկրոբներով վարակված սնունդը հանգեցնում է ավելի քան կես միլիարդ հիվանդությունների դեպքերի, նախազգուշացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), հայտնում է BBCUkrainian.com-ը:

 

ԱՀԿ-ն հայտարարում է, որ այդ «գլոբալ սպառնալիքի» պատճառով 2010թ. մահացել է 351 հազար մարդ:

 

Վտանգավոր մթերքները, մասնավորապես` լավ չեփված միսը, կարող են հարուցել մոտ 200 խնդիր՝ դիարեայից մինչև քաղցկեղ:

 

Փորձագետները նշում են, որ մթերքի արտադրությունում փոփոխությունների պատճառով դրանցում կարող է լինել ավելի շատ վնասակար միկրոօրգանիզմներ ու քիմիական տարրեր:

 

Վնասակար մթերքում կարող են լինել տարբեր տեսակի վնասակար բակտերիաներ, վիրուսներ, մակաբույծներ կամ քիմիական նյութեր:

 

Դրանք թե՛ վատ եփված միսն է, թե՛ կեղտոտ մրգերն ու բանջարեղենը, թե՛ կակղամորթերը, որոնցում կան ծովից տոքսիններ:

 

Սակայն ԱՀԿ-ն նշում է, որ նման դեպքերը հետաքննելը շատ բարդ է, քանի որ ուտելիքի մեկ ափսեում հաճախ կան տարբեր երկրներից բերված սնունդ:

 

Հետազոտոթյունը, որն արվել է ամբողջ աշխարհի գիտական գրականության հիման վրա, ցույց է տալիս, որ մահացության դեպքերn այնպիսի պաթոգեն միկրոօրգանիզմներ են, ինչպիսիք են` սալմոնելան, աղիքային ցուպիկը, նորովիրուսը:

 

Մահվան դեպքերի մեծ մասը Աֆրիկայի և Հարավարևելյան Ասիայի երկրներին է բաժին հասնում:

 

ԱՀԿի ղեկավարները երկրների իշխանություններին կոչ են անում ամրապնդել սննդի անվտանգության համակարգը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. health.obozrevatel.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև


Fatal error: Uncaught Exception: The count of parameters are not equal to table columns count. in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1117 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(351): TableManager->checkInsert() #1 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3681): Flud->addFludIp() #3 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #4 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1117